ԷՕՆի նվերների խանութը բաց է ամեն օր մինչև կեսգիշեր, ինչը հատկապես օգտակար է վերջին րոպեներին թողած նվերների համար: Մենք առաջարկում ենք տեղական ձեռագործ աշխատանքների (շարֆեր, դրամապանակներ, պայուսակներ, վզնոցներ, ապարանջաններ, խաղալիքներ և այլն), սեղանի խաղերի և հայկական indie խմբերի ձայնասկավառակների տեսականի: ԷՕՆի ժամաքարտը, լի թանկարժեք րոպեներով, նույնպես շատ լավ տարբերակ է :)