Բարի գալուստ ԷՕՆ հակասրճարան` ստեղծագործ, ընկերական միջավայր Երևանում, ուր մարդիկ միավորվում են նոր գաղափարներով կիսվելու, նախագծեր մշակելու, սեղանի խաղեր խաղալու, նվագելու, դասընթացներից և վարպետության դասերից նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու, ընկերների հետ ժամանակ անցկացնելու, նոր մարդկանց հանդիպելու, ժամանցի, աշխատելու և սովորելու:

Այստեղ վճարում եք միայն անցկացրած ժամանակի համար: Ժամավճարի մեջ ներառված է թեյ, սուրճ, քաղցրեղեն, WiFi, համակարգիչներ, սեղանի խաղեր, երաժշտական գործիքներ, գրքեր, սքանավորում, պատճենահանում, տպագրություն: