ԷՕՆը համատեղում է գրեթե անհնարինը՝ միջոցառումների տարածք, սեղանի խաղերի ակումբ, արևելյան թեյարան, քովորքինգ, տատու սալոն և արվեստի ցուցասրահ, և այդ ամենին գումարված անվճար թղվածքաբլիթների անսահմանությունը․․․

ԷՕՆ հակասրճարանը բացվել է 2014֊ին, առաջինը Հայաստան ներմուծելով 3րդ տարածքի գաղափարը: (Ուտելուց բացի) Ամենատարբեր նպատակների համար ձևավորված այս այլընտրանքային հանրային տարածքը զգալիորեն հարստացրեց, եթե ոչ վերաիմաստավորեց զվարճանքի ոլորտը, առաջարկելով նոր տարածություն ժամանցի և միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև թարմ լուծումներ կորպորատիվ ոչ ֆորմալ հավաքույթների համար:
Արդեն 5 տարի է, ինչ ԷՕՆը փորձառարական հարթակ է ծառայում մեր ստեղծարար համայնքի և նվիրյալ հաճախորդների, ինչպես նաև պատահական հյուրերի համար, ովքեր իրենց յուրահատուկ հմտությունները կիսելու հնարավորություն են փնտրում:

ԷՕՆը բաց է յուրաքանչյուր օր կեսօրից կեսգիշեր, անց է կացնում իր սեփական և հյուրընկալում ուրիշների միջոցառումները՝ քուիզեր, կինոցոիցադրություններ, վարպետության դասեր, սեմինարներ: Առաջարկում է անսահմանափակ թեյ, սուրճ և քաղցրավենիք և օրվա հատուկ առաջարկներ: Մենք քաջալերում ենք մեր հյուրերին իրենց հետ բերել ուտելիք (բացառիկ դեպքերում նաև խմելիք): Կենդանիներն միշտ գրկաբաց ենք ընդունում, լուսանկարում և տարածում ենք մեր սոցիալական ցանցերով:
Եվ իհարկե, ԷՕՆը չծխող տարածք է, բայց բակում կան նստարաններ ու կատուներ ծխողների համար:

ԷՕՆի ֆիքսված գներն են 600 դրամ մինչև 18:00 և 1000` 18:00ից հետո
Միջոցառումների մուտքավճարը անհատական է յուրաքանչյուր միջոցառման համար: