Միջոցառման պլանավորման և կառավարման ոլորտում մեր 5-ամյա փորձը, որը ներառում է տարեկան 250-ից ավելի միջոցառումների անցկացում ԷՕՆում, ինչպես նաև փորձի փոխանակման ամենամյա փառատոնը՝ Հարթակը, հիմք է ծառայում միջոցառումների կառավարման գծով խորհրդատվական ծառայություն մատուցելու համար: Կլինի դա կորպորատիվ մասնավոր միջոցառում, թե մեծ փառատոն, մենք ունենք հմտություններ և կապեր, որպեսզի ցանկացած մասշտաբի իրադարձության կազմակերպումն ապահովենք պատշաճ որակով և հրապարակայնությամբ: Մեր թիմը հմտացած է լոգիստիկայի, բովանդակության մշակման, առաջխաղացման և տարբեր բնույթի կազմակերպչական աշխատանքների իրականացման ոլորտներում։ Մենք աշխատում ենք՝ կիրառելով համընդհանուր հաստատված ստանդարտները և ընթացակարգերը՝ ապահովելու բարձր արդյունավետություն և արտադրողականություն:

Եթե դուք ունենք նմանատիպ աշխատանքների իրականացման պատվեր, մենք ուրախ կլինենք հանդիպել և քննարկել ձեր միջոցառումը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37455257590 Մանուշակ, +37495583632 Կարինե: